Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոնիդ Մարտիրոսյան. «ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ակնկալում ենք 65-70 տոկոս մասնակցություն»

Մայիս 02,2015 16:14

Լեռնային Ղարաբաղում ուրբաթ՝ մայիսի 1-ին, ավարտվեց նախընտրական քարոզարշավը, իսկ կիրակի՝ մայիսի 3-ին, տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնի ղեկավար Լեոնիդ Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդարանական ընտրություններին ներկա կլինեն հարյուրից ավել միջազգային դիտորդներ, հարյուր տասը տեղական դիտորդ: Ընտրությունները լուսաբանելու են 40 լրատվամիջոցների հարյուր լրագրող:

«Ամեն տարի ընտրողների ակտիվությունը նույն մակարդակի վրա է՝ չնչին տարբերությամբ: Ակնկալում ենք 65-70 տոկոս մասնակցություն»,- ասաց նա:

Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները ընթանալու են 11 ընտրատարածքում եւ 279 ընտրատեղամասում. «Ամեն ինչ օրենքին համապատասխան է. ընտրատարածքի քանակը պետք է համապատասխանի մեծամասնական թեկնածուների քանակին: Հանձնաժողովները կան, նախօրոք նրանց հետ աշխատանք է տարվել, դասընթացներ են անցել, լավ պատրաստված են: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կանցնի: Դիտորդներն արդեն կան, նրանց մի մասը շրջաններ են գնացել, այդ թվում՝ նաեւ միջազգային դիտորդները»:

Լեոնիդ Մարտիրոսյանը մեզ տեղեկացրեց, որ միջազգային դիտորդներն արդեն իրեն ներկայացրել են երկու հայտ, որպեսզի ընտրություններից հետո՝ մայիսի 4-ին, իրենց հաշվետվությունները ներկայացնեն՝ իրենց դիտողություններով եւ առաջարկություններով. «Մենք այդ ամենը հաշվի ենք առնում: Բոլորը հավաքվում է եւ դրա հիման վրա առաջարկություններ է ներկայացվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031