Լրահոս
Օրվա լրահոսը

 Ընտրություններն Արցախի բնակչության համար են, ոչ թե միջազգային հանրության. ԼՂՀ վարչապետ

Մայիս 02,2015 15:49

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին ընդունել է խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Արցախ ժամանած մի խումբ միջազգային դիտորդների:

Վարչապետն իր խոսքում կարևորել է լայն աշխարհագրություն ընդգրկող դիտորդական առաքելությունների դերն՝ Արցախի ժողովրդավարության հաջողությունները աշխարհին ներկայացնելու և փորձի փոխանակման գործում: Կառավարության ղեկավարը հավելել է, որ, թեև իշխանությունները չեն անտեսում միջազգային դիրքորոշումները, այնուամենայնիվ, ժողովրդավարական ընտրություններն անցկացվում են Արցախի բնակչության, ոչ թե միջազգային հանրության համար:

Ա. Հարությունյանը հակիրճ կերպով անդրադարձել է ընտրություններին նախապատրաստվելու հետ կապված աշխատանքներին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքը գնահատելով օրենքի պահանջներին համապատասխանող: Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկա ընտրությունները մեկ քայլ առաջ են լինելու ժողովրդավարության կայացման ճանապարհին:

Դիտորդները հետաքրքրվել են ընտրությունների կազմակերպչական աշխատանքներից, Արցախի ընտրական համակարգի առանձնահատկություններից, ինչպես նաև ընտրողների մասնակցության մակարդակից:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031