Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 15-ամյա աղջկա հետ ամուսնանալու համար 25-ամյա ավագ լեյտենանտը դատապարտվել է  4 տարի ազատազրկման

Մայիս 02,2015 15:15

Էջմիածին քաղաքից սերված, Տավուշի մարզի Կողբ գյուղում բնակվող, պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Գեւորգ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով քսանմեկ  տարին լրացած անձ, փաստացի ամուսնական հարաբերություններ է հաստատել ակնհայտ տասնվեց տարին չլրացած, 1999թ. օգոստոսի 4-ին  ծնված աղջկա հետ եւ փոխադարձ համաձայնությամբ   պարբերաբար սեռական հարաբերություն է  ունեցել նրա հետ:

Սահմանապահ զորամասի  մոտոհրաձգային դասակի հրամանատար,  ավագ լեյտենանտ Գ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  141 հոդվածի 2-րդ մասի  1-ին եւ 3-րդ կետերով (« Քսանմեկ տարին լրացած անձի կողմից պարբերաբար սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ»):  Գ. Վարդանյանի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Գ. Վարդանյանն իրեն մեղավոր է  ճանաչել, հրաժարվել է  ցուցմունք տակ, իսկ նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ ինքը ու համաքաղաքացի աղջիկը մանկուց միմյանց ճանաչել են, 2013 թվականից ընկերություն են արել, հասկացել են, որ սիրում են իրար, երկու կողմերի ծնողների համաձայնությամբ 2014թ. սեպտեմբերի 16-ին  ամուսնացել են:

Գ. Վարդանյանը  նախաքննության ընթացքում  տված ցուցմունքում նշել է, որ իմացել է աղջկա 15 տարեկան լինելը, սակայն չի իմացել, որ  16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերությունը քրեական պատժելի արարք է  համարվում:

Դատարանը համարել է, որ քրեական գործով  ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող եւ  մեղմացնող հանգամանքներ չկան: Ապրիլի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը  Գ. Վարդանյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման: Սույն դատավճիռը կարող է  բողոքարկվել հրապարկման պահից մեկամսյա ժամկետում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031