Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի ընտրությունների արդյունքները

Մայիս 02,2015 13:39

Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները չեն ճանաչի մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին երեկ հայտարարել են Պետդեպարտամենտից:

«ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղը, որպես անկախ, ինքնիշխան հանրապետություն չի ճանաչում: Դրա հետ կապված, մենք չենք ճանաչի մայիսի 3-ի ընտրությունների արդյունքները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում «մինչեւ միջազգային բանակցությունների ավարտը հապճեպ եզրակացություններ կատարել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ»: Ռատկեն նաեւ ասել է, որ «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան որոշելու դերակատարում ունի»։

Հիշեցնենք, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ապրիլի 30-ին հայտարարություն էր տարածել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում նշված էր, թե իրենք չեն ընդունելու ընտրությունների արդյունքները:

Անդրադառնալով այս երկու հայտարարությունների Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիեւը հայտարարել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» տերմինի օգտագործումը սխալ եւ անընդունելի է»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ) փաստացի անկախ, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Անդրկովկասում:Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»:
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության հռչակագիրը ընդունել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում՝ ժողովրդական պատգամավորների կողմից։ Հռչակագրի առաջին կետը ունի հետևյալ ձևակերպումը.
    «Ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը»:
    1920թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի համատեղ նիստում ընդունվեց որոշում,ըստ որի Ադրբեջանի բանվորագյուղացիական
    կառավարության կողմից հայտարարվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը վերացած են համարվում։ Ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի սոցիալիստական հանրապետության մաս։
    1921թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս։ 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նույնպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը։ Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ որոշում` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը։
    Եթե մեր խելոքները Լեվոնի գլխավորությամբ ճիշտ որոշում ընդունեին,թողնելով Լեռնային Ղարաբաղը որպես Հայաստանի Հանրապետություն մի մաս,դրանով մենք կպահանջեինք աշխարհից Սեվերի պայմանագիրը:
    Ինչպես եղավ որ Հայաստանի մի մարզ,ներկայիս (Արցախը) դարձավ հանկարծ առանձին Հանրապետություն:Դա նույն է որ վաղը գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարի որ Արմավիրի մարզը այսուհետ լինելու է Արմավիրի Հանրապետություն եվ այսուհետեվ մենք անկախ պետություն էնք:

    ՈՎ Է ՄԵՂՎՈՐԸ ՈՐ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ԱՇԽԱՐՀԸ ՉԻ ՃԱՆԱՉՈԻՄ ՈԻ ՉԻ ԷԼ ՃԱՆԱՉԵԼՈԻ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031