2014թ. մեդիա ոլորտի վիճակը աշխարհում վերջին 10 տարիներին ամենավատն է եղել: Սա «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության վերջին գնահատականն է։ Հայաստանը եւս առաջընթաց չի գրանցել. 2002թ.-ից ի վեր մեր մամուլը գնահատվում է ոչ ազատ։
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենն այլ կարծիքի է` մեզ մոտ մամուլը բավականին ազատ է, մանավանդ երբ համեմատում ենք հարեւան երկրների հետ:
«Ֆրիդոմ Հաուս»-ն իր զեկույցը հրապարակեց մամուլի ազատության միջազգային օրվան ընդառաջ: Փորձագետների գնահատմամբ՝ իշխանությունները ոչ ֆորմալ կերպով ճնշում են գործադրում՝ հատկապես հեռուստաընկերությունները վերահսկողության տակ պահելու նպատակով։ Ճնշումներ լինում են նաեւ լրատվության մյուս միջոցների նկատմամբ։
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ.