Կասկածից վեր էր, որ ապրիլի 24-ից հետո տեղի է ունենալու միանգամայն օբյեկտիվ ու օրինաչափ համընդհանուր անկում: Այս անկման պայմաններում, իհարկե, ի հայտ են գալու, առաջնային պլան են մղվելու այն հարցերը, որոնք մինչ այսօր ըստ էության ծածկվել են Ցեղասպանության տարելիցի շուրջ ստեղծված քարոզչական և իրադարձային աղմուկով:
100-րդ տարելիցի մթնոլորտից բխած թերևս առաջին եզրակացությունն այն է, որ Հայաստանը ոչ միայն կարիք ունի նոր դեմքով ներկայանալու աշխարհին, այլև կարիք կա, որպեսզի Հայաստանի հանրությանը ներկայանան նոր դեմքեր ու գաղափարներ, ըստ որում՝ ամենևին պարտադիր չէ, որ դրանք լինեն, այսպես ասած, քաղաքական ձևաչափերում: Սրանից էլ կախված է լինելու այն, թե արդյոք Հայաստանն ունակ կլինի՞ ներգրավել արտաքին քաղաքական ձևաչափերում, որոնք ուրվագծվեցին 100-րդ տարելիցի արտաքին զուգահեռի վրա:
Ակնհայտ էր, որ Հայաստանն այստեղ առիթ էր, բայց ոչ գործոն: Գործոն լինելու համար կարիք կա հենց ներքին փոփոխությունների, որպեսզի կարողանանք օգտագործել արտաքին հնարավորությունները, որպեսզի Ռուսաստան-Եվրոպա, Ռուսաստան-Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա ուղղություններին զուգահեռ, հայկական հարցի շրջանակում միանգամայն իրատեսական լինի Հայաստան-Թուրքիա ուղղության մասին խոսակցությունը, և Անկարան ստիպված կլինի նկատել Հայաստանը և դիտարկել որպես քաղաքական երկխոսության սուբյեկտ: Ի վերջո, սա ունի նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, և Հայաստանը, իհարկե, այդ իմաստով է հետաքրքիր աշխարհին:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: