«Առավոտին» հասած տեղեկությունը, թե Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանին օրերս մի քանի րոպե ուշանալու պատճառով չեն թույլատրել մասնակցել փորձին, հաստատեց արտիստը: Ռեպլիկին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ դա դիտավորություն է, Ռուբեն Մուրադյանը հերքեց. «Առաջին անգամ իմ հանդեպ կիրառվող պատիժը ողջունում եմ: Կատարվածը փաստում է, որ իմ երկիրն էլ է սկսել քաղաքակիրթ երկրների նման հարգել կարգապահությունը:
Դա է ցանկալի արդյունքի հասնելու առաջին պայմանը՝ բոլոր ոլորտներում»: Հարցին, թե նախկինում երբ պայմանագրով աշխատել է եվրոպական երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, եղե՞լ են նման դեպքեր, արտիստի պատասխանը լռությունն էր:
Իսկ թե ո՞րն էր ուշացման պատճառը, Ռուբեն Մուրադյանը առանց մանրամասնելու ասաց՝
ամեն րոպե ծագող կենցաղային խնդիրները:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
01.05.2015