Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կամերային երգչախմբի համերգին «ասեղ գցելու տեղ» չի եղել

Մայիս 02,2015 13:30

Տնօրեն Արմեն Արաբյանի ասելով, 1400 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն է եղել,
իսկ որոշ ունկնդիրներ չեն կարողացել ներս մտնել

Ապրիլի 24-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի Մյունստեր տաճարում տեղի է ունեցել հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100 -րդ տարելիցին։ Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը, միջոցառման ժամանակ պաշտոնական ճառերով հանդես են եկել տարբեր ազգերի ներկայացուցիչներ, իսկ Գուսան վարդապետ Ալճանեանը, Շնորհք քահանա Չեքիճեանը կատարել են եկեղեցական արարողություն: Վիբկե Ցոլլման կարդացել է Սեւակի, Վարուժանի, Սիամանթոյի երկերից հատվածներ, կատարվել է Դավիթ Հալաճյանի Missa de Lumine (Պատարագ Լուսո) ստեղծագործությունը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Բեռնի Կամերային նվագախմբի, «Արդենտ» երգչախմբի, Մյունխենբուխսեյի մանկական երգչախմբի կատարմամբ։ Missa de Lumine-ն միջնադարյան լադի վրա է կառուցված: Նվագախմբերը ղեկավարել են Ռոբերտ Մլքեյանը, Պետեր Սիգվարդը, Պատրիկ Սեկկիարին, Սուզաննե Գռոսսենբախերը։ Մեներգիչներն էին Քրիստիանե Բոեսիգերը (սոպրանո), Արամ Օհանյանը (բարիտոն):

Kamerain_1
Արմեն Արաբյանը պատմում է, որ Missa de Lumine ստեղծագործությունը մեծ ոգեւորությամբ է ընդունվել ներկաների կողմից՝ մոտ 1400 տեղանոց դահլիճն ուղղակի լեփ-լեցուն է եղել, շատերը ստիպված ոտքի վրա են ուկնդրել, իսկ հարյուրավոր ունկնդիրներ մնացել են դրսում՝ տաճարում տեղ չլինելու պատճառով։ Եվրոպայում կայացած համերգ-արարողությունը հեռարձակվել է տարբեր երկրներում:

Kamerain_3
Հայաստանի կամերային երգչախմբի տնօրենն ասում է, որ Մյունստեր տաճարի հարեւանությամբ գտնվող Մյունստեր հրապարակում նաեւ շատ մեծ բողոքի ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել են ոչ միայն հայեր, այլեւ ասորիներ, հույներ, անգամ թուրքեր: Իսկ տաճարի ներսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ելույթներ են ունեցել Բեռնի քաղաքապետը, պատգամավորներ, հոգեւորականներ: Հաջորդ օրը համերգ է տեղի ունեցել նաեւ Ցյուրիխի տաճարներից մեկում, Կամերային երգչախումբը հնչեցրել է Կոմիտասի հոգեւոր եւ աշխարհիկ խմբերգերը: «Երաժիշտները նվիրյալ ձեւով գնացին, որովհետեւ պայմաններն այն չէին, բայց քանի որ ապրիլի 24-ի հիշատակման առիթով էին մեկնել, համաձայնեցին»,- ասում է պարոն Արաբյանը, ու փաստում, որ ընդունող կողմը՝ հայ-շվեյցարական ընկերակցությունը չէր կարողացել պատշաճ պայմաններ ապահովել երաժիշտների համար:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031