Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու օրգանիզմում որտեղ են «ապրում» հորմոնները

Մայիս 02,2015 11:30

Հորմոնները կարգավորիչ միացությունների տեսակներ են, որոնք արտադրվում են յուրահատուկ բջիջների, գեղձերի եւ հյուսվածքների կողմից եւ կազմում են օրգանիզմի ներզատական համակարգը: Հորմոնը սինթեզվելուց հետո ներզատվում է արյան մեջ եւ տարածվում ամբողջ օրգանիզմով, որը ստեղծում է մի շարք ֆիզիոլոգիական եւ վարքային փոփոխություններ՝ մարսողություն, նյութափոխանակություն, աճ, բազմացում, տրամադրության փոփոխություն եւ այլն:

Մարդու օրգանիզմի գլխավոր ներզատական գեղձերն են համարվում տղամարդու մոտ՝ հիպոֆիզը, վահանագեղձը, մակերիկամները եւ արական սեռական գեղձերը, իսկ կանանց մոտ՝ էպիֆիզը, ուրցագեղձը, ենթաստամոքսային գեղձը եւ իգական սեռական գեղձերը:
Հիպոֆիզը հորմոնային կարգավորման գործընթացում կարեւոր նշանակություն ունի եւ գտնվում է գանգի խոռոչում: Բաղկացած է երեք բլթից, որոնց բնականոն ֆունկցիայով է պայմանավորված օրգանիզմի աճն ու բազմացումը, հիմնական, ածխաջրային, հանքային, ճարպային, սպիտակուցային փոփոխությունները: Արտադրվում են այնպիսի հորմոններ, որոնք պատասխանատու են մաշկի եւ աչքի ցանցաթաղանթի գունավորման կարգավորմանը, մասնակցում են արյան ճնշման, միզարտադրության եւ արգանդի մկանունքի գործունեության կարգավորմանը:

Վահանագեղձն արտադրում եւ կուտակում է յոդ պարունակող հորմոն, որոնք մասնակցում են օրգանիզմում նյութերի եւ էներգիայի փոխանակության կարգավորմանը: Արտադրում է մի շարք կարեւոր հորմոններ, որոնցից էլ կախված են հյուսվածքների նորմալ զարգացումը, նյութափոխանակությունը, նյարդային համակարգի նորմալ գործունեությունը եւ այլն:
Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են՝ տեղավորված երիկամների վերին հատվածում, որը բաղկացած է կեղեւից եւ միջուկային շերտից: Կեղեւային շերտը ներզատում է հանքային փոխանակության կարգավորող հորմոններ, իսկ դրանց մի մասն էլ կարգավորում են օրգանիզմի նյութերի եւ աղաջրային փոխանակությունը եւ խոչընդոտում՝ բորբոքային գործընթացների զարգացումը: Մասնակցոււմ են ածխաջրերի ու սպիտակուցների փոխանակությանը: Մակերիկամների միջուկային շերտը ներզատում է ադրենալին, որն արագացնում է սրտի աշխատանքը, սեղմում արյունատար անոթների մի մասը, բարձրացնում արյան ճնշումը, շատացնում արյան մեջ շաքարի քանակը եւ այլն:
Արական սեռական գեղձերը, որտեղ սինթեզվում են արական սեռական հորմոնները, որոնք էլ խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, մարմնակազմվածքի ձեւավորումը:

Էպիֆիզը կարգավորում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ պրոցեսները: Էպիֆիզը առաջացնում է հորմոններ, որոնք տարբերակում են օրգանիզմում լուսային գրգիռների փոխարինումը մթայինի:

Ուրցագեղձը արտադրում է մի շարք սպիտակուցային հորմոններ: Ուրցագեղձի հիպոֆունկցիայի հետեւանքով ընկճվում է իմունիտետը, քանի որ նվազում է արյան մեջ T-լիմֆոցիտների քանակը:

Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը կատարում է ե՛ւ արտազատական, ե՛ւ ներզատական ֆունկցիա: Ներզատական ֆունկցիան իրականացնում են այնպիսի հորմոններ, որոնցից գլխավորը սպիտակուցային կառուցվածք ունեցող ինսուլինն է: Այն նպաստում է հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացմանը, լյարդում արյան գլյուկոզից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը: Նույն գեղձի մյուս հորմոն գլիկոգենն ունի հակառակ ազդեցություն՝ արյան մեջ շատացնում է գլյուկոզը: Այս 2 հորմոնների ադրենալին հորմոնի օգնությամբ արյան մեջ գլյուկոզի քանակը մշտապես մնում է հարաբերական կայուն վիճակում:

Իգական սեռական գեղձերը, որոնցում արտադրվող հորմոնը նպաստում է կանանց օրգանների ու կաթնագեղձի ձեւավորմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ կազմվածքի բնորոշ ձեւավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
01.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    /sorry, no Armenian letters available at the moment/

    Dear moderators,
    Do you have something to tell me? 🙂

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Dear Artur Lazarian,
      which letters do you mean? The letters of the article?

      • Արթուր Ղազարեան says:

        Հռիփսիմէ ջան, առաւօտը մեկնաբանութիւն էի գրել, որն այդպէս էլ ի յայտ չեկաւ: Հիմա նորից նոյնը կը տեղադրեմ:

        • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

          Հարգելի Արթուր Ղազարյան,
          Ձեր մեկնաբանության մեջ վիրավորական արտահայտություններ կան,այդ պատճառով այն երեկ չհրապարակեցի:

  2. Արթուր Ղազարեան says:

    Նոյնիսկ արտայայտութիւնՆԵՐ (մէկից աելի !): Կրկին կարդալով՝ վիրաւորական բան չնկատեցի (հետաքրքիր է՝ ո՞ր բառերը նկատի ունէք):
    Բազում օրինակներ կարող եմ բերել անցեալից, երբ օրինակ Արամ Աբրահամեանն աւելի «կոպիտ» բառեր է կիրառել, քան ես: Աւելին, թերթը վերջերս դարձել է հակահրեական յօդուածների հարթակ: Բայց, ինչ արած, խօսքի ազատութիւնը սուբյեկտիվ ընկալման հարց է:

    Սա այն էր, ինչ ենթադրում էի:

    Ցաւօք, սա որոշակի լարուածութիւն կը ստեղծի մեր միջեւ: Ուզում եմ հաւատալ, որ միջադէպը կը հարթուի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031