Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Եվրոպական 1-ին խաղեր մեկնող թիմի վերջնական կազմը դեռ չի որոշել: Սակայն ամենայն հավանականությամբ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն անպայման հավաքականում կլինի: Ու նրանից ակնկալիքները լուրջ են:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը, որ այս պահին Բեռլինում է, Aravot.am-ին տեղեկացրեց, որ մեր ուժեղագույն ձյուդոիստները հանդես են գալիս Զագրեբում ընթացող «Գրան Պրի» վարկանիշային մրցաշարում, որտեղ Հովհաննեսը, հենց մեկնարկային օրը հաղթելով բոլոր մրցակիցներին, հասել է եզրափակիչ, որտեղ ընդամենը 2,30 րոպեում իպոնով (մաքուր հաղթանակ) առավելության է հասել գերմանացի Տոբիաս Էնցմայերի նկատմամբ: Սա լուրջ հայտ է 42 օր հետո Բաքվում մեկնարկող Եվրոպական խաղերից առաջ:
Իսկ մոտ մեկ ժամ առաջ Արսեն Ղազարյանը 66 կգ քաշային կարգում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, որը ձյուդոյում մրցանակային տեղ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև