Լրահոս
Օրվա լրահոսը

Հնչակյան կուսակցությունը պատրաստվում է խայտառակ անել անբարեխիղճ գործատուներին (Տեսանյութ)

Մայիս 01,2015 21:58

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները աշխատավորների համերաշխության միջազգային օրը՝ մայիսի 1-ին, Շառլ Անզնավուրի անվան հրապարակում հանդիպեցին իրենց համախոհ քաղաքացիներին:скачанные файлы

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարեց, որ իրենք մշակել են իրեն գործողությունների հրովարտակը:

«Համատարած գործազրկության պատճառով երկիրը լքել է առնվազն 1.5 միլիոն մարդ: Արտագաղթի տեմպերը ուղղակի խայտառակ են: Ամայանում են ե՛ւ գյուղերը, ե՛ւ քաղաքները: Եթե վիճակը կտրուկ չփոխվի ընդամենը հինգ տարի հետո  բնակչության թիվը կկազմի 1.7-1.8 միլիոն մարդ: Արտագաղթի մյուս պատճառը ֆիզիկական ծանր աշխատանքի դիմաց չնչին աշխատավարձն է, չֆիքսված 8-ժամյա աշխատանքն է, աշխատանքային գրաֆիկը, չվճարվող արձակուրդը եւ սեփականատիրոջ քմահաճույքից կախված աշխատանքից ազատվելու վախը: Ասել է թե՝ վարձու աշխատողի անխնա շահագործումը»,- հայտարարեց նա:скачанные файлы

Մանրամասները՝ տեսանյութում.

Նրա խոսքերով՝ երկրում չի իրականացվում ոչ մի պետական ծրագիր, որի արդյունքում բոլոր մարզերում, սահմանամերձ բնակավայրերում ստեղծվեն փոքր եւ միջին ձեռնարկություններ: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ իշխանությունները պետությանը զրկել են սոցիալական արդարության սկզբունքին համապատասխանող գործառույթներ իրականացնելու հնարավորությունից. «Հայտարարում ենք, որ համակարգը պետք է ամբողջովին կազմալուծվի, որպեսզի հնարավոր լինի ստեղծել կառավարման արդար, ազնիվ, պետության անվտանգությունն ու ժողովրդի բարեկեցիկ կյանքն ապահովող համակարգ: Այս բարդ, բայց իրականանալի նպատակին հասնելու համար, կոչ ենք անում մեր ժողովրդի լայն զանգվածներին հավատալ, որ միասնական ուժերով հնարավոր է ձեւավորել բարձր մտավոր ներուժ ունեցող արժանապատիվ, հայրենասեր, անկաշառ, ազգային արժեհամակարգը զարգացող եւ կամային հատկություններով օժտված նոր քաղաքական էլիտա: Մենք պարտավորվում ենք հետեւողական քաղաքական պայքարի միջոցով պաշտպանել աշխատավոր մարդու, երիտասարդի, թոշակառուի, գործազուրկի, գիտնականի, զինվորի եւ վերջապես՝ սովորական քաղաքացու իրավունքները»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նարեկ Գալստյանը նշեց, որ Հայաստանում արհեստակցական միությունները դարձել են օլիգարխիայի կցորդը, այդ պատճառով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ստանձնում է արհեստակցական միությունների գործառույթները. «Այսուհետեւ՝ մեր բոլոր գրասենյակները դառնալու են աշխատող շտաբներ, որտեղ մարդիկ, որոնց իրավունքները խախտել են գործատուները, կարող են գալ եւ ներկայացնել իրենց բողոքները: Մեր շտաբներում աշխատում են պրոֆեսիոնալ իրավաբաններ, որոնք անհրաժեշտության պարագայում դատական հայցեր կպատրաստեն այն մարդկանց դեմ, որոնք խախտում են իրենց աշխատողների իրավունքները, չեն վճարում, արձակուրդ չեն տրամադրում, 8 ժամից ավել են պահում: Այդ դատավարությունները պետք է դառնան հրապարակային, լուսաբանվեն»:

Նարեկ Գալստյանը ներկաներին տեղեկացրեց, որ իրենց հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերին. «Մինչ այդ թո՛ղ բոլոր անբարեխիղճ գործատուները իմանան՝ խայտառակ ենք անելու, հարվածելու ենք իրենց չեղած վարկանիշին, այլ տարբերակ ուղղակի չկա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031