Իջեւան եւ Դիլիջան քաղաքների բնակիչներն այժմ ոչ թվային ձեւաչափով կարող են դիտել 7 հեռուստաընկերությունների ծրագրեր: Սահմանամերձ Բերդի տարածաշրջանի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու միայն Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Կենտրոն» եւ ռուսական «ՌՏՌ Պլանետա» հեռուստաընկերությունների հաղորդումները:
Բերդի սահմանագոտու եթերում ադրբեջանական հեռուստաալիքներն ակտիվ են: Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի Տավուշի տարածքի բաժնի պետ Սմբատ Խոսրովյանն ասաց, որ Տավուշի մարզի տարածքի մեծ մասում ներկայումս կատարվում է հեռուստատեսային հաղորդումների թվային հեռարձակում: Թվային հեռարձակվող ալիքների փաթեթը ներառում է Հայաստանի 7 հեռուստաընկերությունների հաղորդումներ: Բերդի սահմանագոտու բնակիչները դեկոդերներ են գնում, որպեսզի կարողանան դիտել այդ հեռուստաընկերությունների հաղորդումները՝ թվային, բարձր որակով:
Օրինակ, սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներն արդեն 45 հատ դեկոդեր են գնել: Հայտարարվել է, որ պետությունը սոցիալապես անապահով խավերին անվճար դեկոդերներ է տրամադրելու, սակայն նման գործընթաց չի սկսվել: Սահմանագոտու բնակիչները իրենց ընտանիքների սուղ բյուջեից են թվային ընդունիչ սարքեր գնում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ