Բաքվում հունիսի 12-ից 28-ը կայանալիք Եվրոպական 1-ին խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիական պատվիրակության կազմում լինելու են նաեւ բռնցքամարտիկները:
Քանի որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, ելնելով իր սկզբունքներից, հրաժարվում է մեկնել հարեւան երկիր, մեր թիմը Բաքվում գլխավորելու է Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը:
Կարեն Աղամալյանն այսօր Aravot.am-ին փոխանցեց այն բռնցքամարտիկների անունները, որոնք մեկնելու են Բաքու: Նրանք են:
49 կգ՝ Արտյոմ Ալեքսանյան
Կարդացեք նաև
52 կգ՝ Նարեկ Աբգարյան
56 կգ՝ Արամ Ավագյան
60 կգ՝ Սամվել Բարսեղյան
64 կգ՝ Հովհաննես Բաչկով
81 կգ՝ Նիկոլ Հարությունով:
Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցումները կմեկնարկեն հունիսի 16-ին եւ կավարտվեն հունիսի 27-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ