Ermenihaber.am. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսմեկյան երթի մասնակիցները ցանկացել են մուտք գործել Թաքսիմ հրապարակ, որը նախօրոք փակված է եղել ոստիկանական պատնեշով: Կոմունիստական կուսակցության մի խումբ անդամներ Թաքսիմ հրապարակի Հանրապետության հուշակոթողին մոտ գտնվող հյուրանոցից աննկատ դուրս են եկել ու արագ մոտեցել հուշակոթողին: Հրապարակում սկսել է խառնաշփոթ ինչն էլ շարունակվել է բախումների տեսքով:Հրապարակ մտած և մտնել ցանկացող խմբերի ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում կան բազմաթիվ ձերբակալվածներ:
Բախումները շարունակվել են նաև դեպի Թաքսիմ հրապարակի հարակից փողոցները` դեպի հրապարակ շարժվող խմբերի ու ոստիկանների միջև:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: