Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիներից «խլել են» անգամ  ավազահանքը  (Տեսանյութ)

Մայիս 01,2015 18:29

Ամասիայի տարածաշրջանի  ծայրամասային Բերդաշեն գյուղում, որտեղ  Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը  հիմնեց «Արփա լիճ ազգային պարկը» այն հեռանկարով, որ արտասահմանցի տուրիստները գան ենթաալպիական գոտում հանգստի, գյուղացիների համար էլ նոր աշխատեղեր ստեղծվեն, այսօր  պարկը օգուտ տալու փոխարեն մի բան էլ վնասում է գյուղացիներին:скачанные файлы

Այս մասին մեզ հետ զրույցում դժգոհեցին գյուղացիները: Նրանք ասացին, որ Տիգրան Սարգսյանը ոչ մի աշխատեղ էլ  չստեղծեց  իրենց համար, այսօր գյուղից ընդամենը մի քանի հոգի են աշխատում ազգային պարկում, ընդ որում ամենացածր աշխատավարձով պահակություն են անում: «150-300 եվրոյից էին խոսում, բայց հիմա ընդամենը 5 հոգի են աշխատում ազգային պարկում, ընդ որում հարկադրաբար, տարածքն են հսկում ու ստանում են 40-50 հազար դրամ: Իբր տուրիստներ պիտի գային, հյուրանոցներ պիտի սարքեին, էկոլոգիապես մաքուր սնունդ պիտի արտադրեինք տուրիստների համար, եկան տուրիստները, բա չեկա՞ն…  Մեզ խաբեցին, հողերը ձեռքներիցս առան,  առաջ արոտավարձ գյուղապետարանին էինք  մուծում, մի անասունի համար 1050 դրամ, հիմա առանց մեր համաձայնության, արոտավայրերից մեկը՝ մի մեծ սար  ապօրինաբար հանձնել են «Արփա լիճ ազգային պարկին»: Հիմա նրանց պիտի տանք արոտավարձը, բայց չգիտենք , թե ինչքան. կարող է գան ասեն 5000 դրամ: Իսկ ամենաահավորն էն է,  ավազահանքն են խլել գյուղի ձեռքից, դե դա փող բերող է: Այս աղքատ գյուղի բյուջեի փողերն են  խլում  «Արփա լիճ ազգային պարկ» անվան տակ», -նեղվեցին գյուղացիները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031