Մի կողմից Թուրքիային, մյուս կողմից Վրաստանին սահմանակից Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն գյուղն այլեւս դպրոց չունի: Ըստ գյուղի բնակիչների, դպրոցի կտուրն անցած տարի վառվեց, դրանից հետո որոշեցին 1-2 դասարանի երեխաների դասերն անցկացնել գյուղապետարանի շենքում, իսկ նրանցից բարձր դասարանցիներին տեղափոխել հարեւան գյուղի՝ Ձորակերտի դպրոց:
«Ճիշտ է, երեխաներին տրանսպորտ տալիս են, բայց ամբողջ ձմեռ ճանապարհները փակ են, էդ ժամանակ երեխաները ստիպված են տանը նստել, դասի չգնալ: Հարեւան գյուղ գնալով էրեխեքը էլ հեչ չեն սովորում: Հենց դպրոցի կտուրը վառվեց, ասացին կվերանորոգենք, բայց էս տարի հայտարարում են, թե աշակերտները քիչ են, դպրոցն ի՞նչ եք անում, թե փող չկա պետական բյուջեում, էդպես են ասում, էդ էլ Աստված գիտի…Ուղղակի ամոթ է, գյուղի վրա մի կողպեք կախեք ու հեռացեք, էս ի՞նչ բան է, եթե ուզում եք գյուղն անապատ դարձնե՞լ, փակե՛ք դպրոցը: էդ ի՞նչ մի դժվար բան է փոքր մի դպրոց գյուղի համար կառուցելը, աշակերտների քանակով կառուցեիք, էդքան մեծ ծախս չէր էլ պահանջվի: Իբր գյուղում մարդ է մնացել, հիմա էլ դպրոցը փակելով՝ զոռով դուրս են գցում բնակչությանը», -Aravot.am-ի հետ զրույցում նեղվեց ծնողներից մեկը:
Նշենք, որ դպրոցի տնօրենը մեզ հետ զրուցելու ցանկություն չհայտնեց, իր տան բակից ընդհանրապես դուրս չեկավ, երբ հասանք այնտեղ նրա հետ զրուցելու: Իսկ դպրոցի բակում երեխաների բացակայության պայմաններում իրենց բավական լավ էին զգում կովերը: Դպրոցի բակը փաստորեն վերածվել է արոտավայրի:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ապագա պադգամավորների ու նախագահների համար է տարածքը պահվում,արածեն,որ լավ ծառայեն ժողոովրդին: