Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բերդաշենի բնակիչները համատարած տեղափոխվում են Ռուսաստան (Տեսանյութ)

Մայիս 01,2015 17:20

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ամենահեռավոր, սահմանամերձ գյուղերից մեկը` Բերդաշենը, որը գտնվում է ենթաալպիական գոտում եւ որտեղ միլիարդներ ծախսեցին Արփա լճի ազգային պարկը հիմնելու՝ գյուղը աշխատատեղերով ապահովելու, հանգստյան գոտու ու տուրիստական կենտրոնի վերածելու նպատակով, այսօր դատարկվում է:

Berdashen_2

Գյուղացիները մեզ հետ զրույցում ասում էին, որ վաճառքի են հանել անասունները, որպեսզի ընդմիշտ հեռանան: «Էստեղ փոս է, չգիտես տներդ ու անասունները ո՞նց վաճառես, որ հեռանաս, էստեղ ընկնողը դուրս չի գալիս: Ապագա չկա էստեղ, դատարկություն է, մեր գյուղացիների մեծ մասն արդեն լքել է գյուղը, տարբեր ուղղություններով են հեռացել: Ես Ռուսաստան, Արմավիր եմ գնալու, գնացել, արդեն տարածք եմ վերցրել: Մեր կառավարությունը ոչ մի բան չի անում, մենք ստիպված ենք գնալ … Եթե կարողանամ անասուններիս ծախել, տունս էլ խեղճ մարդկանց նվիրատվություն կանեմ ու կհեռանամ »,-հիասթափված ասաց գյուղացիներից մեկը:

Մյուսն էլ պատմեց, որ ինքն արդեն իսկ բնակվում է ՌԴ-ում՝ Տյումենում, այնտեղ մեծ արտոնություններ են տալիս հայազգի ներկայացուցիչներին անասնապահությամբ զբաղվելու համար: Ըստ նրա, ՌԴ-ում մանր ձեռներեցներին հարկերից ազատում են: Վերջինս եկել է իր անասուններին վաճառի ու տեղափոխվի: «Տեսեք այլազգիները մեզ արտոնություններ են տալիս, որ գնանք ու ապրենք իրենց երկրում, իսկ մեր գյոզալ հողում էկոլոգիապես մաքուր կաթնամթերք ենք արտադրում, բանի տեղ չեն դնում: Մենակ մեր գյուղով կարող ենք ամբողջ Գյումրի քաղաքի համար կաթնամթերք արտադրել, բայց շահագրգռողն ո՞վ է: Իսկ եթե էսպես շարունակվի, էս գյուղը իր տարածքներով հնարավոր է անցնի մի մեծահարուստի, մնա ինքն ու իր բանվորները»:

Տղամարդկանցից մեկն էլ փաստեց, որ իր աներձագը, լինելով համալսարան ավարտած, զբաղեցնելով դպրոցի տնօրենի պաշտոնը, լքեց հայրենիքը, տեղափոխվեց Ռուսաստան, 150 քառակուսի մետրանոց ջերմոց հիմնեց, որից երկու ամսվա ընթացքում 6000 դոլար եկամուտ է ստացել:

Այս գյուղի նախկին գյուղապետն էլ փաստեց, որ գյուղի 75 տնտեսությունից մնացել է ընդամենը 30-ը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Իսկ գիւղում եկեղեցի կա՞յ: Այ տեսնո՞ւմ էք, հաւանաբար չկայ, դրա համար էլ էդ օրին էք,,

    – – –

    տուրիստական = ԶԲՕՍԱՇՐՋԱՅԻՆ

  2. Ելք կա, տեսնող չկա, քանի որ դրա համար ցանկություն և եռանդ են պետք: Դրանք էլ չճարվող ապրանք են Հայաստանում: Եթե կառավարությունը ամեն գնացողի համար չի մտահոգվում, դա հակակառավարություն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031