Մայիսի 1-ին, ժամը 11.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 30-ին ուժեղ քամուց Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում վնասվել են տների տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է 4-րդ փողոցի թիվ 4 տան (պատկանում է Գ. Թ.-ին) տանիքը` մոտ 20 քմ, 1-ին փողոցի թիվ 17 տան (պատկանում է Ս. Ս.-ին) տանիքը` մոտ 20 քմ, 1-ին փողոցի թիվ 16 տան (պատկանում է Ա. Մ.-ին) տանիքը` մոտ 20 քմ, 1-ին փողոցի թիվ 15 տան (պատկանում է Լ. Ա.-ին) տանիքը մոտ` 25 քմ, 2-րդ փողոցի թիվ 11 տանը հարակից անասնագոմի (պատկանում է Ն. Մ.-ին) տանիքը` մոտ 5 քմ, Ա. Մ.-ին պատկանող կիսակառույց տան տանիքը` մոտ 35 քմ և հարակից անասնագոմի տանիքը` մոտ 18 քմ:
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետը և ինժեներական ծառայության պետի պաշտոնակատարը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ