Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիսի 1-ի խորհուրդը փոխվել է, դարձել է միտինգի խորհուրդ» (Տեսանյութ)

Մայիս 01,2015 15:45

«Ավտոմատիկա» ընկերության արհմիության նախագահ Խաչիկ Մինասյանն այսօր «Առանց բեւեռացված հասարակության» պաստառով էր դուրս եկել մայիսմեկյան երթի:

Նա հիշեց, որ խորհրդային տարիներին աշխատավորների համար մայիսի 1-ն իսկական տոն էր, ոչ թե այսօրվա պես, երբ աշխատավորները տոնական տրամադրությունը մոռացած` դուրս են գալիս երթի հոգսերով. «Էն ժամանակ մայիսի 1-ը համերաշխության օր էր, շատերը նույնիսկ ստիպված էին երթի դուրս գալիս, որովհետեւ ինչ-որ տեղ ստիպողական էր:

Բայց ես միշտ հաճույքով եմ մասնակցել, որպես հանգստյան մի օր, երբ շքերթից հետո կարող էինք գնալ մի տեղ ու նշել այդ օրը: Իսկ հիմա տոնի խորհուրդ չէ, հիմա ավելի շատ միտինգի խորհուրդ է, որովհետեւ մեր երկրում աշխատելու հարցը շատ վատ է դրված: Չգիտես` ինչու մենք պետք է պայքարենք, որ ապահոված լինենք աշխատանքով»:

Նա դժգոհեց, որ տարիքային սահմանափակում կա աշխատանքի անցնելու հարցում. «25-30 տարեկան անձինք ինչ-որ տեղ կարող են աշխատանք գտնել, իսկ մեր տարիքի մարդիկ, որ հիսուն անց են, խնդիր է աշխատանք գտնելը»:

Մանրամասները` տեսանյութում

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031