Եվրամիության մամուլի խոսնակը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչում մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների «սահմանադրական եւ իրավական շրջանակը: Այս ընթացակարգերը չեն կարող ուղղորդել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի վրա»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:
Նշված է նաեւ, որ Եվրամիությունը հետեւողականորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահների ջանքերը՝ ստատուս քվոյից առաջ շարժվելու եւ անցնելու համապարփակ խաղաղ բանակցությունների. «Եվրամիությունը պատրաստակամ է հետագայում եւս աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություն էր տարածել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում նշված էր, թե իրենք չեն ընդունելու ընտրությունների արդյունքները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ