Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչին հեռացրել են գործի վարույթից

Մայիս 01,2015 15:05

Ավազակային հարձակման համար կասկածվող Փարսադան Փարսադանյանը մինչև ճանաչում քննչական գործողությունը սկսելը փոխել էր նշված տեղը և զբաղեցրել շարքի 4-րդ տեղը:Սակայն այդ մասին քննիչն արձանագրության մեջ լրացուցիչ գրառում չի կատարել:

Փարսադան Փարսադանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը (լուսանկարում) բարձրաձայնել էր այդ ճանաչման գործողության մասին, ճանաչում, որի կատարման օրը «15.03.2015թ-ին Փարսադան Փարսադանյանը ցուցադրվել է հեռուստատեսությամբ, որի ընթացքում ներկայացվելով, որպես ավազակային հարձակում կատարող անձ »:

Ճանաչման ժամանակ տուժողը հայտարարել է, որ ընդամենը իր կողմից կասկածում է տվյալ անձին, որպես հաճախորդի, իր տաքսին նստած անձի և ոչ թե ինչպես արձանագրել է քննիչը «որպես 2015թ. փետրվարի 22-ին դանակի սպառնալիքով ինձանից հափշտակել է գումար և ձեռքի թևնոց»:

2015թ. ապրիլի 18-ին Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալ Ռ. Էլիզբարյանը որոշում է կայացրել Փարսադան Փարսադանյանի պաշտպանի բողոքի հիման վրա գործը քննող քննիչին քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին: Դատախազ Ռ. Էլիզբարյանն իր որոշման մեջ նշել է. «Թիվ 11110315 քրեական գործի ստուգմամբ պարզվել է, որ ավագ քննիչ Մուշեղ Սահակյանը գործի քննության ընթացքում 31.03.2015թ. անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունը կազմելիս նշել է, որ ճանաչման ներկայացված անձանց շարքում 2-րդ տեղը զբաղեցրել է Փարսադան Էրիկի Փարսադանյանը, սակայն երբ Փարսադանյանը մինչև ճանաչում սկսելը փոխել է նշված տեղը և զբաղեցրել շարքի 4-րդ տեղը, այդ մասին արձանագրության մեջ լրացուցիչ գրառում չի կատարել»:

Դատախազն արձանագրել էր նաեւ. «Բացի այդ ճանաչող Դ. Սուքիասյանին ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության, ինչպես նաև իր ամուսնու և մերձավոր ազգականի դեմ չվկայելու իրավունքների մասին քննիչի կողմից նախազգուշացվել է ճանաչումից հետո»:

Նկատի ունենալով, որ քննիչի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերով և 224-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրենքի խախտումներ, պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը նշված մասով բավարարվել է:

թիվ 11110315 քրեական գործով ավագ քննիչ Մուշեղ Սահակյանը դատախազի որոշմամբ հեռացվել է քրեական դատավարությանը մասնակցելուց:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն Aravot.am-ին ասաց, որ ակնկալում է, որ Փարսադան Փարսադանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը կկարճվի և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կկայացվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031