Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան վերադարձրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձեւը

Մայիս 01,2015 14:35

Թուրքական «Today’s Zaman»-ը փոխանցել է, որ Հայոց ցեղասպանության մասին Եվրոպական խորհրդարանի կողմից ապրիլի 15-ին ընդունված բանաձեւը Թուրքիայի պատվիրակությունը ստացել է ապրիլի 29-ին: Ապրիլի 30-ին այն վերադարձվել է Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարի գրասենյակ, քանի որ Անկարան կարծում է, որ այն միակողմանի բանաձեւ է եւ այդպիսի որոշումները չպետք է ընդունվեն խորհրդարանների կողմից:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը պատվիրակների ճնշող մեծամասնության հավանությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

Բանաձեւի ընդունումից մի քանի ժամ անց Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարությամբ էր հանդես եկել, որում, մասնավորապես նշված էր. « Այս բանաձեւով Եվրոպական խորհրդարանը կրկնել է անցյալում կատարած իր սխալը, ինչն անհամատեղելի է միջազգային իրավունքի հետ եւ գերազանցում է նրա իրավասությունները: Մենք լուրջ չենք վերաբերվում նրանց, ովքեր կեղծելով պատմությունը եւ օրենքները՝ ընդունեցին այս բանաձեւը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031