Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտինը, ընկեր Ելենան ու Զավեն պապը (Տեսանյութ)

Մայիս 01,2015 14:40

Փոքրիկ Մարտինը մայիսմեկյան շքերթին եկել էր, որովհետեւ ընկեր Ելենան էր ասել: Ընկեր Ելենան էլ իրենց դպրոցից է, թե հատկապես ո՞վ, ի՞նչ՝ Մարտինը չկարողացավ մանրամասնել: Կարեւորը՝ ընկեր Ելենան Մարտինին ու իր դպրոցական ընկերներին պատմել էր մայիսի 1-ի խորհուրդը: «Հա, գիտեմ, աշխատավորների տոնն ա»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Մարտինը: Ընկեր Ելենան կոմունիստների մասին շատ բաներ էր պատմել, բայց Մարտինը դրանք մոռացել էր:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Փոխարենը Զավեն պապը շատ լավ գիտեր՝ ուր է եկել, ինչի է եկել: Կանոնավոր, ամեն մայիսի 1-ին Զավեն պապը հագնում է իր՝ դեռ կոմունիստական իշխանության տարիներին գնած թանկարժեք կոստյումը, փակցնում բոլոր շքանշանները, որոնք երբեւէ ստացել է, իսկ դրանք շատ են եւ բազմազան: «Քանի կենդանի եմ՝ միշտ էլ մասնակցելու եմ մայիսի 1-ի պառադին»,- հպարտ ասում է Զավեն պապը:

Նա երանությամբ է հիշում իր կենսագրությունը. այն ժամանակ «երկիրը երկիր էր», ինքն էլ՝ երիտասարդ, լավ աշխատանք ուներ, լավ ընտանիք: Հիմա դժգոհ է՝ իր երեխաները աշխատանք չեն կարողանում գտնել: «Բա սա երկիր ա՞»,- բազմանշանակ հարց է տալիս Զավեն պապը:

Թե էս երկիրը ե՞րբ երկիր կդառնա, Զավեն պապը չգիտի, բայց որ կդառնա՝ վստահ է. «Էսպես շարունակվել չի կարող»: Այդքան էլ վստահ չէ, որ կոմունիստները երբեւէ հետ կգան իշխանության: Բայց որ սոցիալիստները կգան՝ կասկած չունի:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031