Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան քիչ առաջ ավարտեց մայիսմեկյան ամենամյա երթը: Աշխատավորների օրվան նվիրված նրանց երթը սկսվել էր Հյուսիսային պողոտայում ու ավարտվեց հանրապետության հրապարակում:
Հայաստանի մշակույթի ոլորտի աշխատողների արհմիության նախագահ Ժաննա Թորոսյանը Aravot.am-ին ասաց, որ այսօր իրենց պահանջը մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումն է. «Մշակույթի աշխատողին արժանի աշխատավարձ: Մեզ մոտ շատ ցածր է աշխատավարձը, չի համապատասխանում կատարած աշխատանքին»:
«Մեզ այսօր վերադարձրին մեր մանկությունը: Այսպիսի տոները չի կարելի վերացնել: Հիմիկվա սերունդը չի իմանում»,- ասաց Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Զարուհի Մնացականյանը:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, թե այսօր աշխատավորները մայիսմեկյան երթի են դուրս գալիս հոգսերով, ասաց. «Իսկ ձեզ թվում է, թե այն տարիներին հոգսեր չկայի՞ն»:
«Երբ որ աշխատավորները միասին են, հոգսերը վերանում են»,- լրացրեց երթի մասնակիցներից մեկը:
Ինչքան մարդկությունը կա, հոգսը միշտ կլինի, բայց այ սա սթրեսը հանում է»,- ավարտեց դպրոցի տնօրենի պաշտոնակատարը:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
կոնֆեդերացիա = ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹԻՒՆ
/եթէ, իհարկէ, այդ կազմակերպութեան պաշտօնական անուանումը չէ/