Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այցելել են ինքնակամ Ադրբեջանին հանձնված հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն մարտի 22-ին հաղորդել էր, որ նույն օրը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԿԽՄԿ-ի մամուլի ծառայության ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացել են նրա առողջական վիճակի եւ պահման պայմանների մասին, նաեւ նամակ են փոխանցել ծնողներից:
Իր հերթին Անդրանիկ Գրիգորյանը տեղեկատվություն է փոխանցել հարազատներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ