Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Միտում է նկատվում, որ լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառողը անպատիժ է մնում»

Մայիս 01,2015 13:36

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը մայիսի 1-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ համաձայն է «Freedom house»-ի տված գնահատականի հետ. «Մեծ տարբերություն չկա անցած տարվա եւ այս տարվա գնահատականների հետ: «Freedom house»-ը հաշվի է առնում ԶԼՄ գործունեության օրենսդրական դաշտը, քաղաքական պայմանները, որտեղ նրանք գործում են: 0-30-ը ազատ մամուլի միավորներն են, 30-60-ը՝ կիսաազատ, 60-100-ը՝ ոչ ազատ լրատվամիջոցներն են: Քանի որ Հայաստանն ունի 61 միավոր, մեր երկրի լրատվամիջոցները շարունակում են առայժմ ոչ ազատների կարգավիճակում մնալ, բավական է մեկ միավոր պակասի, մենք կհայտնվենք երկրորդ խմբում, որտեղ կիսաազատ լրատվամիջոցներն են: Այսինքն՝ մենք գտնվում ենք այն եզրագծում, կարծես թե շատ քիչ է մնացել, որ այդ եզրագիծը հատենք»:

Աշոտ Մելիքյանն ասաց, եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա պարզ կլինի, որ ոչինչ չի բարելավվել. «Ավելին՝ մենք կարող ենք հիշել ռեգրեսիվ օրինագծերի օրինակներ, օրինակ՝ տխրահռչակ ֆեյքերի մասին օրենքը, որը որ բարեբախտաբար չանցավ նաեւ լրագրողական հանրության ճնշման ներքո: Կարելի էր բարելավել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որը չի համապատասխանում մեր այսօրվա պահանջներին, եթե մենք խոսում ենք թվայնացմանն անցնելու մասին: Դա չի արվել, եթե դա արվի, ես հուսով եմ, որ այս տարի դա կարվի, կարելի է հուսալ, որ մյուս  զեկույցում Հայաստանը կբարելավի իր իրավիճակը»:

Պարոն Մելիքյանը նշեց, որ շատ վատ միտում է, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններից որեւէ մեկը չի բացահայտվել մինչեւ վերջ եւ որեւէ մեկը պատասխանատվության չեն ենթարկվել. «Շատ տարօրինակ կլիներ ակնկալել, որ միջազգային կազմակերպություններն առաջընթաց գրանցեին: Ես առայժմ չեմ տեսել որեւէ մի դեպք, երբ իշխանությունները հերքեին դա, ինչպես կարելի է հերքել ապրիլի 22-ին տեղի ունեցածը: Միտում է նկատվում, որ լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառողը անպատիժ է մնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031