Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ վետերան. «Ես քնած գերմանացի զինվոր տեսա եւ խղճացի նրան» (տեսանյութ). Мир 24

Մայիս 01,2015 14:08

Նա Բելառուսի ճակատի առաջնային գծում է կռվել, ամեն օր նրա աչքի առջեւ զոհվում էին ընկերները: Սերյոժա Դավթյանը մի քանի անգամ վիրավորվել է, սակայն Հայաստան է վերադարձել հաղթած: Վետերանի հետ հանդիպել է «МИР 24»-ի թղթակից Լուիզա Սիմոնյանը:

Սերյոժա Դավթյանը զենք է վերցրել 18 տարեկանում: Զորամասի կազմում նա տեղափոխվել է Կենտրոնական ճակատ: 1943 թվականին ծանր վիրավորվել է եւ չնայած մի քանի վիրահատություններին վերադարձել է կռվի դաշտ:

«Մենք Վիտեբսկի շրջան ենք ժամանել 44 թվականի հունիսի 22-ին: Մեզ շարվեցինք, դրոշները բարձրացան, արտասանեցինք երդումը: Հայտարարվեց, որ այդ օրը լրանում էր երրորդ տարին, որ Խորհրդային միությունը պատերազմի մեջ է: Հաջորդ օրը սկսվեցին կռիվները, սովետական կողմը լավ զինված էր: Այդ կռվի ժամանակ մենք ոչնչացրեցինք գերմանացիներին եւ արագորեն առաջ շարժվեցինք»,- հիշում է նա:

Առաջին մոսկովյան դիվիզիայի կազմում Սերյոժա Դավթյանը ազատագրել է Բելառուսը: Վետերանն այժմ էլ լավ հիշում է ռազմական օպերացիայի բոլոր մանրամասները. «Նախատեսվում էր Նեման գետի անցում: Մեր հետախուզությունը հաղորդեց, որ գերմանացիները քնած են, գիշերը ժամը 3-ն էր: Մենք անցանք հարձակման, իսկ գերմանացիները սկսեցին փրկվել: Ես քայլում էի անտառով եւ քնած գերմանացի զինվոր տեսա: Ես խղճացի նրան. նա նույնպես մարդ է, զինվոր է ինչպես ես, հոգնել եւ քնել է: Ես ձեռք չտվեցի նրան, ուղղակի անցա»,- պատմում է Սերյոժա Դավթյանը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031