Լրահոս
Օրվա լրահոսը

Անտարբերություն լրագրողի դեմ տեղի ունեցած հանցագործության նկատմամբ. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 01,2015 13:15

Հատուկ քննչական ծառայությունը արդեն չորրորդ անգամ որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը եւ որոշել՝ գործով վարույթը կարճել՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Մարինե Խաչատրյանի փաստաբան Օլգա Սաֆարյանը երեկ նշեց, որ դեռ չեն որոշել՝ բողոքարկել կարճման որոշումը, թե ոչ։

Ի պատասխան հարցի, թե արդյոք նախաքննական մարմնի կողմից արդեն չորրորդ անգամ նույն գործի կարճումը կարելի է մեկնաբանել որպես անլրջություն եւ անտարբերություն լրագրողի նկատմամբ տեղի ունեցած հանցագործության նկատմամբ, փաստաբանն ասաց. «Չգիտեմ, չեմ կարող որեւէ բան ասել: Երեւի։ Է՞լ ինչ կարող է դա նշանակել: Քրեական գործը արդեն երեք անգամ կարճելու որոշում էր կայացվել, երեք անգամ էլ դատախազը վերացրել էր այդ որոշումը։ Այժմ այս գործը չորրորդ անգամ է կարճվում։ Ես չգիտեմ, թե ինչ է սա՝ անլրջություն, թե պաշտոնյայի մասնակցությամբ եղած միջադեպի քննություն չանելու ցանկություն է»։

Փաստաբանը նշեց, որ յոթնօրյա ժամկետում որոշում կկայացնեն բողոքարկել կարճման որոշումը, թե ոչ։ Նա նաեւ դժվարացավ պատասխանել մեր հարցին, թե հնարավոր է, որ դատախազը կրկին իր նախաձեռնությամբ վերացնի կարճման որոշումը եւ գործը չորրորդ անգամ վերադարձնի քննության։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031