Մինչ ՀՀ նախագահը կժամաներ օպերայի շենքում Աշխատավորների տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու, օպերայի բակում բողոքի ակցիա անող «Նաիրիտի» նախկին աշխատակիցները որոշեցին երթով շարժվել դեպի կառավարություն:
Նախագահին սպասող նրա անվտանգության աշխատակիցները եւ բողոքի ակցիան հսկող ոստիկանները թեթեւացած շունչ քաշեցին, միմյանցից ճշտելով՝ ժողովուրդը գնա՞ց: Օպերայի բակը լքեցին նաեւ տասնյակ շարքային ոստիկանները:
Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ չսպասեցին նախագահին, նաիրիտցիներն ասացին՝ «Միեւնույն է, իմաստ չուներ»:
Նրանք երթով կգնան կառավարություն, ապա կվերադառնան Ազատության հրապարակ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ