Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի նախագահը լուրջ անհանգստություն է հայտնել կառավարությունում տիրող իրավիճակի առնչությամբ

Մայիս 01,2015 13:09

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր նախարարների նոր թեկնածուների է ներկայացրել այդ երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին: «Новости-Грузия»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը նոր կառավարությանը վստահության քվե պետք է տա:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին հրաժարական էր ներկայացրել Վրաստանի կառավարության 7-րդ անդամը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը: Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ 20 անդամ ունեցող կառավարության մեկ երրորդի հրաժարականի դեպքում կառավարությունը հրաժարական է տալիս և առաջանում է խորհրդարանի կողմից նրան վստահություն հայտնելու անհրաժեշտություն:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնի թեկնածու է առաջադրվել Տարիել Խիչակաշվիլին, Բնապահպանության նախարարի պաշտոնում՝ Գիգլա Ագուլաշվիլին, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ կին թեկնածու է առաջադրվել՝ Թինա Խիդաշելին: Հաղորդվում է, որ մնացած նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները:

«Журналисткая Правда»-ն էլ փոխանցում է, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին օգտվել է իր սահմանադրական իրավունքից եւ մեկ շաբաթով հետաձգել է կառավարության կազմի հաստատումը: Հատուկ ճեպազրույցի ժամանակ Մարգվելաշվիլինի լուրջ անհանգստություն է հայտնել Վրաստանի նախարարների կաբինետում տիրող իրավիճակի առնչությամբ:

Նրա խոսքերով՝ վերջին օրերին նախարարների հաճախակի փոփոխությունը հանգեցնում է այն մտքին, որ կառավարություն ֆորս-մաժորային է: Նրան հատկապես անհանգստացնում է պաշտպանության նախարարի փոփոխությունը: Մարգվելաշվիլին վարչապետին եւ պատգամավորներին հանձնարարել է քննարկել, խորհրդակցել եւ որոշել կառավարության նոր կազմը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031