Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի ժուչոկը փչացել էր. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 01,2015 13:01

Բանից պարզվում է՝ չնայած դատարանի որոշմանը, Ազգային անվտանգության ծառայությունը «ինչ-ինչ տեխնիկական պատճառներով» չի կարողացել գաղտնալսել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի եւ ազգականների հեռախոսազրույցները։

«ՉԻ» – Զավեշտն այն է, որ ըստ դատարանի որոշման՝ այդ խոսակցությունները պիտի գաղտնալսվեին մի ամբողջ ամիս, այսինքն՝ ԱԱԾ-ն մի ամիս շարունակ չի կարողացել լուծել այդ «տեխնիկական խնդիրները»։

Սա կարող է երկու բացատրություն ունենալ։ Կամ «տեխնիկական պատճառն» այն է, որ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները կարող էին բռնել ու մի լավ «ինքնապաշտպանվել» ԱԱԾ աշխատակիցներից, կամ էլ գաղտնալսումները լավ էլ իրականացվել են, պարզապես հետագայում դրանց համար ավելի հարմար գնորդ է գտնվել, եւ ԱԱԾ-ն գերադասել է դատարանին տեղեկանք ներկայացնել առ այն, որ գործը գլուխ չի եկել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031