Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բարձրախոսով դիմելով Ազատության հրապարակում բողոքի ակցիա անող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին, որոնք սպասում են նախագահին, ասաց. «Հարգելի նաիրիտցիներ, շնորհավորում եմ Աշխատավորի օրվա առթիվ եւ խնդրում եմ՝ ոստիկանությունից մի նեղացեք: Ոստիկաններն իրենց գործն են անում եւ դուք պետք է ենթարկվեք նրանց ասածին: Մենք չենք ուզում այս օրով բերման ենթարկել այն մարդկանց, ովքեր խախտում են օրենքը: Մենք մտնում ենք ձեր դրության մեջ, բայց նաեւ հորդորում ենք, որ ձեր պահանջը լինի սահմանադրական ճանապարհով, առանց օրենք խախտելու»:
Ի պատասխան՝ նաիրիտցիները վանկարկեցին. «Պարտքի մարում, պարտքի մարում»:
Նաիրիտցիների վանկարկումները հատկապես սկսվում էին այն ժամանակ, երբ օպերայի շենքում Աշխատավորների տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը գալիս էին բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները:
Կարդացեք նաև
Նախագահը դեռեւս չի ժամանել
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ