Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիմքեթ Հաջիեւը, անդրադառնալով մայիսի 3-ին ԼՂՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ դա Ադրբեջանի Սահմանադրության եւ օրենքների խախտում է:
«Հաշվի չնստելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղության համաձայնագրի վերաբերյալ աշխատանքներ սկսելու կոչերին, Հայաստանը ձեռնարկում է հերթական սադրիչ քայլը, որն ուղղված է բանակցային գործընթացին վնասելուն եւ օկուպացիայի ու ագրեսիայի փաստը ծածկելու»,- մասնավորապես ասել է Ադրբեջանի պաշտոնյան:
«Որոշ մարգինալ քաղաքական անձնավորությունները փորձում են որպես դիտորդներ ներկայանալ ընտրություններին, որոնք անցկացվում է Հայաստանի կողմից: Այդ մարդկանց գործողությունները կդիտվեն որպես Ադրբեջանի Հանրապետության կանոնների կոպիտ խախտում»,- ասել է Հաջիեւը:
Հաջիեւը նկատի ունի Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի որպես դիտորդ այցը ԼՂՀ: Նա չի բացառել, որ Միկլոշկոյի նկատմամբ քրեական հետապնդում կսկսվի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես անդրադարձել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների հայտարարությունների առնչությամբ մեկնաբանություն ենք խնդրել ԼՂՀ ԱԳՆ-ից: Մեզ հայտնեցին, որ շուտով այդ առնչությամբ հայտարարություն կտարածեն:
Պատրաստես Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ