Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավելի կարեւոր է աշխատատեղերի, գործարանների կառուցումը, քան եկեղեցու. «Ժողովուրդ»

Մայիս 01,2015 12:43

Երեւանի կենտրոնում կառուցված Սուրբ Աննա եկեղեցու եւ կաթողիկոսի երեւանյան նստավայրի հովանավոր, ԱՄՆ-ում բնակվող Հրայր Հովնանյանը երեկ եկեղեցու օծման արարողության ժամանակ ասել է, որ իր համար ավելի կարեւոր է աշխատատեղերի, գործարանների կառուցումը, քան եկեղեցու։ «Էջմիածինն է առաջարկել այս միտքը՝ եկեղեցի եւ նստավայր կառուցել, ես ալ կամավոր համաձայնել եմ»։

Պատասխանելով Armlur.am-ի հարցին եթե առաջարկեին կառուցել գործարաններ կամ ստեղծել այլ աշխատատեղեր, կանեի՞ք, բարերարը ասել է. «Ինձ համար ավելի կարեւոր է գործարանների կառուցումը, քան այս»։

Հայազգի բարերարի այս անկեղծ խոստովանությունը ի ցույց է դնում այն մտածողությունը, որն առկա է ՀՀ հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների մոտ՝ սփյուռքի ռեսուրսներն ի օգուտ ժողովրդի ծառայեցնելու հարցում։ Ստացվում է, որ մեր իշխանությունները (մեր իրականությունում, թերեւս, հոգեւոր եւ աշխարհիկ իշխանության տարանջատումը պայմանական է) շատ ավելի կարեւոր են համարել, որ ամենայն հայոց կաթողիկոսը Երեւանի կենտրոնում շքեղ նստավայր ունենա, քան թե այդ նպատակով ծախսվելիք հսկայական ֆինանսական միջոցներով որեւէ արտադրություն հիմնվի, որը աշխատատեղեր կստեղծեր եւ որոշ չափով կնպաստեր աղքատության կրճատմանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ցանկացած ուրիշ երկրի համար այս միտքը նորմալ է: Մեր երկրում դա դեռ ապացուցման կարիք ունի և դրան հասնելու համար դեռ պետք է պայքարել, ցույցեր և հեռուստաբանավեճեր անցկացնել: Նոր սերնդի նոր մտածողություն է պետք: Հինը չի հասկանում, չի սովորում և չի ընդունում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031