Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկիրը այժմ գտնվում է պատասխանատվության այլ մակարդակի վրա, քան Տարելիցից առաջ. «Ազգ»

Մայիս 01,2015 12:35

Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեզ ու մեր երկրին տվեց առնվազն երեք կարեւոր բան. առաջին ազգային նույն զգացողությունը միասնաբար ապրելու, երկրորդ միայն պետականությամբ մեր խնդիրները հետապնդելու արդյունավետության, ու երրորդՙ արդարության ձգտումով մարդկության ողջ արդարասեր հատվածին պատկանելու, մենակ չլինելու գիտակցություն: Չեմ պատրաստվում այս ձեռքբերումների մասին խոսել ներկա սյունակում: Դրանց մասին խոսվելու է դեռ շատ, մանավանդ երբ ի մի բերվեն տարբեր միջոցառումների միջազգային ու տեղական բոլոր արձագանքները, երբ ամփոփվեն բոլոր տվյալներն ու փաստերը: Սակայն ցանկանում եմ ընդգծել մեկ բանՙ մենք ու մեր երկիրը այժմ գտնվում ենք պատասխանատվության այլ մակարդակի վրա, քան Տարելիցից առաջ:

Ճիշտ էր անում Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Իսրայել Չառնին, երբ իր եւ երեւանյան ֆորումի մյուս մասնակիցների անունից առաջարկելու պես պահանջում էր մեր մայրաքաղաքը դարձնել ցեղասպանագիտության կենտրոն եւ լծվել աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման գործին: Այսինքնՙ ոչ միայն ուսումնասիրել, որպես առանձին գիտություն, մարդկության դեմ գործված բոլո՛ր հանցագործությունների պատճառները, հանգամանքներն ու հետեւանքները, այլեւ կանխել դրանք, անշուշտ ոչ մեր չունեցած ուժերով, այլ մեր հեղինակությամբ ու վստահելիութամբ, արդարասիրությամբ ու մարդասիրությամբ:

Հավանական առարկությունը, թե միջազգային գետնի վրա մեր երկիրը, մենք, չունենք այդ կշիռը, ճիշտ էր մինչեւ Տարելիցը, բայց այժմՙ ոչ: Ես չգիտեմ, օրինակ, թե Թուրքիան եւ Ադրբեջանը որքան գումար, մարդուժ, քաղաքական ու տնտեսական ռեսուրսներ վատնեցին խափանելու կամ նսեմացնելու մեր ու մեր բարեկամների ջանքերը, սակայն կարող եմ հաստատ ասել, որ դրանից հարյուրապատիկ ու հազարապատիկ քիչ միջոցներով, առավելաբար մեր ողջ ժողովրդի ունեցած բարոյական ու մշակութային կապիտալով, մեզ հաջողվեց ապահովել մի մակարդակ, որը տպավորիչ է, պարտադրող, միաժամանակՙ պատասխանատու:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031