Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած Սամվել Շառոյանին իր հայտարարությունից անմիջապես հետո հեռացրել են ԲՀԿ-ից։
Ինչպե՞ս եք վերաբերվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Ձեզ հեռացնելու որոշմանը։ «Շատ լավ են արել, իրենց իրավունքն է, որ հեռացրել են։ Դե, շատ ճիշտ են արել, մալադեց իրենց, Աստված իրենց հետ»։
Ի՞նչ ծրագրեր կան, հնարավո՞ր է այլ կուսակցության անդամագրվեք: «Ես ոչ մի կուսակցություն չեմ գնալու, ես անկուսակցական եմ մնալու եւ լինելու եմ իմ դիրքերում, ոնց եղել եմ մինչեւ այսօր՝ իմ դիրքերում, իմ տարիքին համապատասխան, ժողովրդի հետ: Ես ֆրակցիայից դուրս եմ եկել, դա էլ իրենց իրավունքն է հեռացնելը, որովհետեւ ճիշտ մարդուն փորձում են այդ ձեւով անել, իրենց իրավունքն է, լավ են արել հեռացրել են, դա ծիծաղելի երեւույթ է»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում