Ապրիլի 28-ին «Հակահարված Art» խումբը, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, ակցիա էր անցկացրել Եզնիկ Կողբացու փողոցում՝ շենքերից մեկի պատի վրա փակցնելով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի դիմանկարը։ Այն փակցնելուց մեկ օր անց անհայտ անձինք դիմանկարը վերացրել են, ընդ որում՝ վերացրել են ոչ թե այն պոկելով կամ դիմանկարի վրա այլ նկար փակցնելով, այլ ավելի «հետաքրքիր» տարբերակով՝ ուղղակի քերել են պատը՝ ծեփոններն ու բեկորները թափված թողնելով գետնին։
«Հակահարված Art»-ի անդամ Արտակ Գեւորգյանը ասաց, որ իրենց դիտարկումներով դիմանկարը ոչնչացրել, պատն էլ վնասել են ոստիկանները։ Վերջիններս մինչ այդ իրենց խորհուրդ են տված եղել չանցկացնել նման բնույթի ակցիա։
Նշենք, որ մինչ Շանթ Հարությունյանի լուսանկարը փակցնելը, խմբի անդամները Կենտրոնի մեկ այլ շենքի վրա փակցրել էին նաեւ ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի լուսանկարը, որը նույնպես անհայտ անձանց կողմից ավելի ուշ ջնջվել է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարները՝ «Հակահարված Art»-ի ֆեյսբուքյան էջից