ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն արդեն հասցրել է առաջարկներ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին։ «Եվ կարծեմ միակներից մեկն եմ, որ նման լուրջ փաթեթ է ներկայացրել»,- ասաց պարոն Բագրատյանը՝ չցանկանալով փաթեթի բովանդակության մասին խոսել։
Հարցին, թե արդյոք իր առաջարկները մո՞տ են հայեցակարգի նախնական տարբերակին, պատասխանեց. «Ավել ինֆորմացիա չեմ ուզում տալ, դա կհրապարակվի եւ կհասցվի ամեն հայի տուն»։
Պատգամավորը հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին եւ հատկապես այն հարցին, թե խորհրդարանակա՞ն համակարգի վերաբերյալ են իր առաջարկները:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում