Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը նվազելու է, էլեկտրաէներգիայի արտադրության եւ տեղափոխման ոլորտում գործող ընկերությունները հաջորդաբար հայտարարեցին իրենց ծառայությունների սակագները բարձրացնելու մտադրության մասին։ Դրա համար առաջիկայում նրանք պատրաստվում են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։
Նախ նման հայտարարությամբ հանդես եկավ «Հրազդան ՋԷԿ»-ը։ Այն մտադիր է արտադրվող հոսանքի գինը բարձրացնել գրեթե 18,9 տոկոսով (ավելի քան 5,8 դրամով) չհաշված ավելացված արժեքի հարկը։
Հրազդանի մյուս ջերմային կայանը՝ «Գազպրոմ-Արմենիայի» կազմում ընդգրկված «Հրազդան-5»-ը, մտադիր է արտադրվող հոսանքի գինն ավելացնել 2 դրամով։ Գործող 40,08 դրամի դիմաց այն պատրաստվում է հանրային ծառայությունները կարգավորողին հայտ ներկայացնել սակագինը 42 դրամ դարձնելու վերաբերյալ։
Ջերմային կայաններից չեն ցանկանում հետ մնալ նաեւ էլեկտրաէներգիա արտադրող եւ տեղափոխող մյուս ընկերությունները։ Մասնավորապես անցած օրը սակագինը բարձրացնելու իր մտադրությունը հայտնեց նաեւ «Միջազգային էներգետիկ կորպորացիան»։ Խոսքը հիդրոէներգետիկ տարբեր կայանները միավորող համալիրի մասին է։ Ընկերությունը պատրաստվում է դիմել հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի արտադրության սակագինը 2,072-ից 4,721 դրամ դարձնելու վերաբերյալ։ Ստացվում է, որ «Միջազգային էներգետիկ կորպորացիան» առաջարկում է ավելի քան կրկնապատկել գործող սակագինը։
Կարդացեք նաև
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում