Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորներ չեն, այլ կապիկներ». «Ա1+» (տեսանյութ)

Մայիս 01,2015 10:49

Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, բայց նրա մտադրությունը բանի նման չէր. ըստ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի՝ Սեֆիլյանը պատրաստվում էր ամսի 24-ին ինչ-որ անհնազանդության։

Ռուստամ Գասպարյանին հետաքրքիր չէ, որ Սահմանադրությունն անհնազանդության դեմ որեւէ պատասխանատվություն չի նախատեսում. «Սահմանադրության խնդիր չի էստեղ, սա մեր ազգի խնդիր ա»։

Ազգի խնդիրը, այսինքն, ապրիլի 24-ն անցավ։ Ըստ Վահրամ Բաղդասարյանի, այսօր այլ իրավիճակ է, ազգի խնդիր չկա. «Կուզեն իշխանափոխություն բարձրաձայնեն, կուզեն նստացույց, ինչ ուզում են»։

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն առաջինն էր, որը ոստիկանական ուժերին կոչ արեց համապատասխան միջոցներ ձեռք առնել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման դեմ։ Հիմա արդեն, ըստ նրա, կարող են բաց թողնել տղաներին. «Օրենսգիրքն է դա թույլ տալիս, որ արարքը կարող է դադարել այլեւս հասարակության համար վտանգ պարունակելուց եւ այդ հիմքով կարելի է վերանայել նրանց կալանավորման հարցը»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031