Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը մեղադրանքներից մեկից հրաժարվել է, զենքի գողի կալանքը փոխվեց

Մայիս 01,2015 10:46

Արարատի եւ Վայոց ձորի մարզի Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի վարույթում է գտնվում Հակոբ Մինասյանի քրեական գործը: Հակոբ Մինասյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Մնացական Սարգսյանն ասում է, որ մեկ տարի երեք ամիս է, ինչ իր պաշտպանյալը կալանքի տակ էր: Ապրիլի 28-ին նրա կալանքը փոխվեց, քանի որ դատախազը հրաժարվել է մեղադրանքներից մեկից:

Հակոբ Մինասյանի նկատմամբ ընտրվեց ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Ըստ այդ մեղադրանքի խանութում կատարված գողության ժամանակ Հ. Մինասյանը մետաղյա պահարանից հափշտակել է տուժող Գ.Մովսիսյանի անվամբ հաշվառված հրազեն հանդիսացող 12մմ տրամաչափի «ՄՌ-43» մոդելի 1247239 գործարանային համարի որսորդական երկփողանի հրացանն իր պատյանով: Գողությունը կատարվել է 2014թ հունվարի 26-ին ժամը 4-ի սահմաններում: Մեղադրանք էր առաջադրվել գողության եղանակով գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

Ըստ գործի նյութերի, Հ. Մինասյանը իր «Վազ» 21-093 մակնիշի 22 ՍՏ 349 ավտոմեքենայով գնացել է տուժող Գեւորգ Մովսիսյանին պատկանող «Օգոստոսի 23» փողոցի 61 Ա հասցեում գտնվող խանութը:

Ի դեպ, խանութից հափշտակվել էր 25 000 ՀՀ դրամ, մոտ 70 000 ՀՀ դրամի մետաղադրամներ, «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության 63 հատ լիցքավորման քարտեր` 28 հատը 1000 դրամանոց, 35 հատը 500 դրամանոց, մեկ շիշ «Արդվին» կոնյակ, 12 կգ, հատիկավոր սուրճ, իսկ խանութում գտնվող մետաղյա պահարանից հափշտակել է Գ.Մովսիսյանի անվամբ հաշվառված հրազեն հանդիսացող 12մմ տրամաչափի «ՄՌ-43» մոդելի գործարանային համարի որսորդական երկփողանի հրացանն իր պատյանով: Քննիչի կողմից կատարված դեպքի վայրի զննության ժամանակ «վաճառասեղանի դիմաց գտնված սուրճի հատիկների պարունակությամբ դեղին գույնի տոպրակի բռնակի հատվածում, ինչպես նաև խանութի դիմացի հատվածում` մայթին գտնված կոնյակի շշերի պարունակությամբ դեղին գույնի տոպրակի վրա հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031