Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են մտածել Ռուսաստանն ու Ադրբեջանը. «Ժամանակ»

Մայիս 01,2015 10:44

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարություն են տարածել Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումների, ինչպես նաև այդ շրջանակում երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու հարցի քննարկման մասին: Սրանից զատ, համանախագահները անդրադարձել են նաև մայիսի 3-ին ԼՂՀ ում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: Նրանք հայտարարել են, որ Ղարաբաղի ժողովուրդն, իհարկե, ունի իր ապագան որոշելու իրավունք, բայց ընտրությունները չեն ճանաչվում և չեն կարող ազդել ԼՂՀ կարգավիճակի որոշման վրա: Համանախագահները նշում են, որ չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը և հետևաբար նաև անցկացվող ընտրությունների արդյունքները:

Թե ինչքանով են կապված Սարգսյան-Ալիև նոր հանդիպման կազմակերպման ջանքերն ու ղարաբաղյան ընտրությունները չճանաչելու մասին հայտարարությունները, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցային գործընթացում կարծր դիրքորոշում ունի, և սրա մասին է վկայում նաև այն, որ Փարիզի հանդիպումներից հետո ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Հայաստանը բաց է բանակցությունների համար: Նա հայտարարել էր նաև, որ հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունը կօգնի բանակցային կառուցողական ջանքերին:

Ասել է թե` համանախագահները փորձում են Ալիևին բերել բանակցային սեղան և այդ պատճառով ժեստեր են անում Ադրբեջանի ուղղությամբ: Եվ սա ակնհայտ է: Այսինքն` Բաքուն երևի թե հրաժարվում է նախագահների մակարդակով հանդիպումից: Ինչն է պատճառը, դժվար է ասել, բայց կա՛մ Բաքուն խուսափում է, այսպես ասած, առերեսումից և հրադադարի խախտման համար պատասխան տալուց, կա՛մ Ալիևը իրեն թույլ է տալիս նման դիրքորոշում ցուցաբերել և ապավինել հրադադարի խախտման մարտավարությանն ու բանակցային պարտավորություններ չստանձնել:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ ««Ժամանակ»» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031