Պատկերված կիսավեր եւ փլվող հենապատը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 181 հիմնական դպրոցի մատույցներում է: Հենապատի «գլխին» բազմաբնակարան շենք է, 10 մետր այն կողմ` նշված դպրոցը: Սարսափելի է անգամ միտքը` իսկ եթե պատը փլվի՞: Հնարավոր վտանգը չեզոքացնելու` պատն ամրացնելու համար պետք է մի քանի անգամ ավելի քիչ գումար, քան կառավարության նստավայրի ոչ կիսավեր եւ չփլուզվող, բարվոք դահլիճների նորոգման համար ծախսված 241 միլիոն դրամը: Բայց քանի որ նա չի արվում, իսկ սա արվել է անհետաձգելի կարգով` ակնհայտ է, որ այսօրվա կառավարիչների համար 36 բնակարանով (ընտանիքով) շենքի եւ ավելի քան 500 աշակերտով դպրոցի անվտանգությունը մի քանի անգամ պակաս կարեւոր է կառավարության նստավայրի «տյունինգից»:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
30.03.2015