«Ուժն է ծնում իրավունք,- ասել են մեր մեծերը: – Տա Աստված, որ առաջիկա հարյուր տարիների ընթացքում մեր բոլոր բարեգործները, մեծահարուստները, տեղի եւ դրսի սրտացավ մարդիկ, հոգեւորականները «Հայ դատ» ասելով՝ հասկանան Հայաստանի հզորացումը:
Աշխարհի պատմութան մեջ հայտնի չէ մի դեպք, որ թույլի իրավունքները պաշտպանվեն: Այս աշխարհում ուժը արդարություն վերականգնելու համար ամենակարեւոր միջոցն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է փիառ մասնագետ Հայկ Կիրակոսյանը: Նա կարծում է, որ Թուրքիան այս ընթացքում հարվածների տակից դուրս գալու մարտավարություն է մշակելու, դա անելու է հազարումի ձեւերով, եւ այդ հակափիառին դիմագրավելու որեւէ ռազմավարություն Հայաստանում չեն մշակում:
«Առավոտ» օրաթերթ
30.03.2015