ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ մամուլի հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին:
Նախարարները հաղորդել են իրենց նախագահների՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումների մասին Երեւանում եւ Բաքվում ապրիլի 24-25-ին: Համանախագահներն ընդգծել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսությունների աշխուժացման կարեւորությունը եւ այս տարի նրանց հանդիպման նախապատրաստական աշխատանքների շարունակությունը:
Համանախագահները նաեւ անդրադարձել ենմայ իսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Հակամարտության համապարփակ լուծման համատեքստում մենք ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը, իրենց ապագան որոշելու հարցում: Այնուամենայնիվ երեք երկրներից ոչ մեկը եւ որեւէ այլ երկիր չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն: Հետևաբար` մենք չենք ընդունում այս «ընտրությունների» արդյունքները, քանի որ դրանք ազդում են ԼՂ-ի իրավական կարգավիճակի վրա եւ շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում ԼՂ-ի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնց նպատակն է հասնել ԼՂ հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»:
Թուրքական «Anadolu» գործակալության էլ տեղեկացրել է, որ այս առնչությամբ այսօր տարածած հայտարարությունում Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, թե «Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները կվնասեն կարգավորման գործընթացին: Այդպիսի ընտրությունը կնշանակի միջազգային օրենքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության սկզբունքների խախտում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
ԵԱՀԿ-ի կարճամիտ ներկայացուցիչներ,դուք ընդունեք թե չընդունեք ընտրության արդյունքները,ԼՂՀ-ի բնակչությանը իշխանություններ են պետք այդ երկրում կարգուկանոն պահպանելու,սոցիալական հարցեր լուծելու,անվտանգությունը ապահովելու,….:Եւ վերջապես ձեզ ԼՂՀ-ում ընդունելու,ձեր անվտանգությունը ապահովելու,ձեզ համար գիշերելու,կերակրելու պայմաններ ստեղծելու համար:Թե? ձեզ անիշխանությունն է ձեռք տալիս,որ ասեք թե այդ երկրի բնակիչները չեն կարողանում իրենց կառավարել և ձեր կողմից կառավարիչներ նշանակվեն,մինչև ձեր ուզածը անեք:Եւ այդ խելքով դուք կոչված եք հակամարտություն կարգավորելու?:Չեմ հավատում,որ դուք ցանկանում եք դա անել….