«Մոսկվայի տանը» Մոսկվայի կառավարության եւ Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ անցկացվեց հուշ երեկո՝ նվիրված մեծ մնջաղաց Լեոնիդ Եբգիբարյանի ծննդյան 80-ամյակին:
Լեոնիդ Ենգիբարյանի աշխարհը կրկեսն էր, որտեղ նա ուրախացնում էր մարդկանց, սակայն կյանքում Ենգիբարյանը նաեւ թախիծ ուներ սրտում: Նրա ներաշխարհը ճանաչողները գնահատումի խոսքեր չեն խնայել. «Ծաղրածուն՝ աշունը սրտում», «Ծաղրածուների արքա» եւ այլն: Իսկ ժամանակի նշանավոր արվեստագետներից մեկը ասել է. «Մյուս ծաղրածուները գալիս են, խոսում, բայց ոչինչ չեն ասում: Լեոնիդ Ենգիբարյանը գալիս է, լռում ու ամեն ինչ ասում է»:
Հուշ երեկոյի ընթացքում հանճարեղ ծաղրածուի մասին հուշեր պատմեցին նրա հետ շփված եւ անձամբ ճանաչած արվեստակից ընկերները, ցուցադրվեցին ֆիլմեր, որոնցում խաղացել է, կատարվեցին կրկեսային եւ երաժշտական համարներ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ