ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է՝ օրակարգում կառավարության կազմի փոփոխության հարց չկա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո նա լրագրողներին ասաց, որ իրենց օրակարգում դրված է ոչ թե վարչապետի կամ կառավարության փոփոխության, այլ բարեփոխումներ իրականացնելու հարցը.
«Որ մեր խնդիրները լուծենք՝ թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական դաշտում: Ես կարծում եմ, որ կառավարությունն ունի մեծ պոտենցիալ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ լուծելու այն խնդիրները, որ նա ստանձնել է մեկ տարի առաջ: Այս մեկ տարին ցույց տվեց, որ կառավարությունն իր ղեկավարով հանդերձ ցանկանում է անել հնարավոր ամեն ինչ, որ կառավարության առջև մատնանշված խնդիրները լուծվեն: Այս կառավարության քաղաքական պատասխանատուն ոչ միայն Հովիկ Աբրահամյանն է, այլեւ հանրապետության նախագահը, ինչպես նախորդ բոլոր կառավարությունների: Եթե մենք հաջողենք, կհաջողենք բոլորս, եթե Աստված չանի, ձախողենք, կձախողենք բոլորս»:
Անդրադառնալով համաներմանը, հիշեցրեց ԱԺ նախագահի հայտարարությունը, ասաց՝ ավելացնելու ոչինչ չունի:
Նա չցանկացավ պատասխանել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության հարցին՝ ասելով, թե այդ հարցը իրավական հարթության մեջ է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ