Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը դադարեցրեց հացադուլը

Ապրիլ 30,2015 22:12

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այսօրվանից դադարեցրեց իր տաս օր տեւած հացադուլը: Նրա խոսքով, հացադուլը դադարեցնելու քայլով փորձում է օրինակ ծառայել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի անազատության մեջ գտնվող ընկերոջը՝ Վարդան Վարդանյանին, որն արդեն մի քանի օր է՝ բանտախցում հացադուլ է սկսել:

«Պետք չէ, թող դուրս գա, մենք այստեղ ենք, մենք կպայքարենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ 18 քաղբանտարկյալները ազատություն ստանան»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկը:

Նրա խոսքով, հացադուլը սկսելուց առաջ էլ ինքը գիտեր, որ դա պայքարի այն ձեւը չէ, որը պետք է կիրառվի իշխանությունների դեմ. «Որովհետեւ հացադուլը բարոյական պայքար է, իսկ բարոյական պայքարով անբարոյական իշխանության դեմ չես կարող պայքարել: Բայց ամեն դեպքում, որոշեցի մի անգամ  եւս հնարավորություն տամ դրանց»:

Մեր հարցին՝ ինչպես իշխանություններն օգտագործեցին ձեր տված հնարավորությունները, ձեր պահանջները նրանց հասա՞ն, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո, իմ պահանջները տեղ հասան, որովհետեւ իշխանությունների գործողությունների մեջ նկատեցի սարսափ, մանավանդ առաջին օրերին, երբ նրանք սպասում էին, որ հիսուն ազատամարտիկ կգա հրապարակ, կնստի հացադուլի, սարսափել էին»:

Նա դժգոհեց, որ Հայաստանում շատացել են երկրում ստեղծված ծանր վիճակից դուրս գալու ելքեր առաջարկողները, բայց իրականում քչերը գիտեն՝ երկրում ինչ վիճակ է: Հետո ասաց, որ իր հացադուլը նաեւ ստեղծված վիճակի մասին ահազանգելու նպատակով էր.«Ելքը միակն է, հայության ամբողջականությունը: Պառակտված ոչնչի չենք հասնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930