«Մենք վերահաստատել ենք, որ ապրիլի 24-ի միջոցառումներով չեն ավարտվելու միջազգային ճանաչման դատապարտման գործում մեր քայլերը: Հայաստանի հանրապետությունը պետք է դառնա հարթակ ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման, այլև ցեղասպանությունների, հանցագործությունների միջազգային դատապարտման համար»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, շատ հնարավոր է, որ առաջիկայում էլ ֆորումներ կազմակերպվեն ու քննարկվեն ցեղասպանության դեմ միջազգային պայքարի պարտավորություններն ու պարտականությունները:
Նրա խոսքով, այսօր ՀՀԿ նիստի ժամանակ քննարկվել են նաև առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունները:
Ըստ նրա, անդրադարձել են նաեւ մայիսի երեքին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, այդ օրը Արցախում ընտրություններին կհետեւի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը. «Պատվիրակությունը բավականին ներկայանալի կազմով կլինի Արցախում մայիսի երկուսին»;
Կարդացեք նաև
Պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է: Նրա խոսքով, Արցախում նախատեսված է ԼՂՀ նախագահի հետ իր հանդիպումը, որից հետո իրենք կբաժանվեն տարբեր դիտորդական խմբերի, կհետևեն ընտրություններին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ