Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գերմանիայի բունդեսթագի ընդունելիք բանաձևի ուժը

Ապրիլ 30,2015 21:37

«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացվող «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը Ցեղասպանության 100-րդ տարելիցին հաջորդող ժամանակաշրջանում» թեմայով քննարկմանը փորձագետները կարծիք հայտնեցին, որ Գերմանիան մոտ ապագայում կընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

«Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը (լուսանկարում) այս առիթով ասաց. «Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի ելույթն արդեն կարևոր էր, բայց չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի նախագահի ճանաչելու հարցն է: Ցանկացած ժողովրդավար պետությունում իշխանությունը ժողովուրդն է»:

Պարոն Տեր-Գաբրիելյանի կարծիքով՝ պետք է ամեն ինչ անենք աշխարհն ավելի ժողովրդավար դարձնելու համար, քանի որ «ճանաչել-չճանաչելը կապված է ժողովրդավարության հետ. ինչքան ավելի բռնակալ է երկրի ղեկավարը, այնքան դժվար է ճանաչումը»:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Հեղինե Մանասյանի կարծիքով՝ «այն երկիրը, որը ճանաչել է Հոլոքոստը,  Բեռլինի պատը քանդելու համար հսկայական  ներդրումներ է արել, չի կարող վաղ թե ուշ չճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

«DVV ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Խառատյանը վստահ է, թե Գերմանիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, բայց այդ դեպքում Գերմանիան պետք է վերցնի նաև պատասխանատվության չափաբաժին, քանի որ ինքը եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը կարծում է, որ Բունդեսթագում ընդունվելիք փաստաթուղթը կարող  է քաղաքական ֆոն փոխել նաև Թուրքիայի նկատմամբ. «Գերմանիան Օսմանյան կայսրության գխավոր դաշնակիցն է եղել ու սրանով թուրքական ժխտողականության և մանևրելու լծակները նվազում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930